38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-15

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-15
22.09.2024 | 21:55

Նիկոլը և նիկոլենք ընդդեմ ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի՝ Հայաստանում ռուսական ներկայության վերջը տալու նպատակով


(սկիզբը` այստեղ)

Ի՞նչ… Նիկոլ հայադավը և իր ՔՊ- ականների, սորոսականների ոհմակն Արևմուտքի գործակալները չե՞ն… Բա գործակալներն էլ ինչպե՞ս են լինում…
ԱՄՆ- ի գլխավորած հավաքական Արևմուտքի, իսկ խորքում Սատանայի ծնունդների և Սատանայի ծառաների (գլոբալիստների, ջհուդամասոնների) կողմից իշխանության բերված Նիկոլ հայադավը վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացրել է ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վարկաբեկմանը և կազմակերպությունից Հայաստանը հանելուն նպատակաուղղված, այնպես էլ հակառուսական իր քաղաքականությունը:
Միաժամանակ, վերոնշյալին զուգահեռ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, Զելենսկու նման, հստակորեն ընտրել է արևմտյան քաղաքական ուղեգիծ: Նիկոլ հայադավը և իր ոհմակը, ըստ էության, դավաճանաբար հրաժարվելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական դաշնակցային հարաբերություններից, բացարձակապես չեն թաքցնում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վեկտորը դեպի Արևմուտք փոխելու փաստը:
Վերոնշյալ իրողությունները հուշում են, որ մենք ինչ- որ խոշոր ու վճռորոշ իրադարձությունների նախաշեմին ենք կանգնած: Նկատի ունենք Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ Արևմուտքի հայտնի ուժերի ծրագրածը: Այդ մասին են հուշում նաև ներկայումս ծավալվող աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական գործընթացները: Բոլորովին այլ խնդիր է՝ Սատանայի ծնունդները և Սատանայի ծառաները վերջնարդյունքում կկարողանա՞ն հասնել իրենց նպատակներին, թե ողնաշարները կկոտրվի ռուսական արջի թաթի ծանր հարվածից…
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ամենշաբաթյա ամփոփիչ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը սկսել է նվազեցնել քաղաքական երկխոսությունը ՌԴ- ի հետ, և որ դա կարող է վատ ավարտ ունենալ… Սրանից պարզ էլ ի՞նչ ասի…
«Հայաստանում որոշակի քաղաքական ուժերի կողմից, կարծես միտումնավոր, ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր ՀԱՊԿ- ը չի պաշտպանել Հայաստանին և այլն,- ասել է Զախարովան։- Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք բազմիցս հանգամանորեն խոսել ենք ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել ենք մեր գնահատականներով Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին»:
Զախարովան նշել է, որ այս պատրվակներով Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։
«Նրանք անընդհատ խոսում են ՀԱՊԿ- ում մասնակցության սառեցման մասին, և, ի հակադրություն, սկսել են արագացված տեմպերով մոտենալ Արևմուտքին,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։- Սրանում որոշակի մանիպուլյատիվություն կա։ Տնտեսական ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին՝ կա մարդկանց, ընկերությունների և բիզնեսի շահագրգռվածություն կապերի (Ռուսաստանի հետ.- Ա. Հ.) սերտացման և ամրապնդման հարցում, իսկ քաղաքական վերնախավը, չգիտես ինչու, հակառակն է գործում։ Սա կարող է վատ ավարտ ունենալ»:
Կարծում ենք, Զախարովան շատ լավ էլ գիտե, թե ինչու, բայց դիվանագիտությունը պահանջում է հակառակն ասել՝ «չգիտես ինչու…«:
Կհասկանա՞ն, արդյոք, Նիկոլազոմբիները, թե ինչ վատ ավարտի մասին է ակնարկել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը… Զախարովայի փոխարեն ուղիղ ասենք՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում Արևմուտքը մեզ գործնականում չի օգնելու, լինելով քաղաքական պոռնիկ, ինչն ապացուցել է առնվազն դեռ նախորդ դարասկզբից, լավագույն դեպքում, բավարարվելու է դատապարտող ու ցավակցող հայտարարություններով: Անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին Հայաստանի և ԱՄՆ- ի միջև հունիսին ստորագրված համաձայնագիրը պատերազմի դեպքում տուալետի թղթից շատ չի տարբերվելու:
Մինչդեռ, Նիկոլն, իր ոհմակի հետ միասին, իրենց հայտարարություններով ու գործողություններով մեզ քայլ առ քայլ, հետևողականորեն զրկում են ՀԱՊԿ- ի այնքան կարևոր ու պատերազմի դեպքում կենսականորեն անհրաժեշտ ռազմական օգնությունից: Նորությո՞ւն ասած կլինենք, որ հակահայ նեռիկն ավելի քան 5000 զոհերի արյամբ չի բավարարվել և հայերի նորանոր կյանքեր է տենչում…
Զախարովան նշել է նաև, որ պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, թե ինչպես են նման մանիպուլյացիաներն օգտագործվել սեփական սխալ հաշվարկները քողարկելու համար։ Այսպիսով, ըստ ՌԴ- ի, Նիկոլի ու նրա ետևում կանգնածների հաշվարկները սխալ են: Վերջում բոլորս կհամոզվենք դրանում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը սեպտեմբերի 19- ին Կանանց եվրասիական 4- րդ համաժողովի շրջանակներում ի պատասխան լրագրողի հարցի, անդրադառնալով Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նախօրեին Նիկոլ հայադավի այն բարբաջանքին, թե «ՀԱՊԿ- ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար», հայտարարել է. «Այս ամենը հակասում է ողջախոհությանը և տրամաբանությանը»:
Երեկ էլ՝ սեպտեմբերի 20- ին, Նիկոլը հայտարարել է երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար ԱՄՆ-ի աջակցության կարևորության մասին: Այդ օրը տեղի է ունեցել Նիկոլի հանդիպումը ԱՄՆ- ի պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանում պետք է իրականացվեն նպատակային ծրագրեր…
Հաքը, իր հերթին, հայտարարել է ԱՄՆ- ի պատրաստակամության մասին՝ աջակցելու Հայաստանում «ժողովրդավարական բարեփոխումների» առաջմղմանը: Նա նաև նշել է, որ այդ նպատակով կավելացվի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորումը։
Ավելի վաղ, սեպտեմբերի 13-ին, ԱՄՆ- ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Նիկոլը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը Նիկոլին վստահեցրել է, որ ԱՄՆ- ը ձգտում է աջակցել Հայաստանում «ժողովրդավարական գործընթացներին»:
Թե «ժողովրդավարական բարեփոխումները, «ժողովրդավարական գործընթացները« որոնք են, և, հետևաբար, ինչ պետք է սպասել ԱՄՆ- ի կողմից դրանց առաջմղումից և աջակցությունից, մենք արդեն տեսանք Փարիզի օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողության ժամանակ, որը Մակրոնը և մյուսները վերածեցին հրապարակային աստվածանարգության և ԼԳԲՏ քարոզչության:
Մենք Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության և ԱՄՆ- ի գլխավորած հավաքական Արևմուտքի հակաաստվածային քաղաքական ուղեգծի՝ ծայրահեղ ու լկտի ազատականության (լիբերալիզմի) հրեշավոր մռութն արդեն տեսել ու տեսնում ենք նաև Հայաստանում՝ հանձինս «Ազգային ժողով» կոչվածի ամբիոնից տրանսգենդերի ելույթի, Հայաստանում իշխանությունների կողմից այլասերվածների, ԼԳԲՏ քարոզչության, ինչպես նաև քայքայիչ և ամբողջատիրական աղանդների առջև կանաչ լույս վառելու:
Այդ հրեշավոր մռութը տեսնում ենք նաև հանձինս նրա, որ «Miss Star» գեղեցկության մրցույթին, որին մեր երկիրը մասնակցելու է առաջին անգամ, Հայաստանը ներկայացնելու է Դիանա Ղզրոյան անուն- ազգանվամբ ինչ- որ մի տրանսգենդեր, նաև՝ նրա, որ Երևանում, Օպերայի մոտի սրճարաններից մեկում մի կին կամ երկոտանի, դեմ գնալով ամոթի մասին հանրային ընկալումներին, մանկահասակ երեխայի ձեռքը բռնելով, կիսամերկ վիճակում պորտապար է պարում : Այս շարքը բավական երկար կարելի է շարունակել…
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ